Մեծ Բրիտանիայում արդեն 7 հոգի բացահայտ հայտարարել են իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնին իրենց թեկնածությունների առաջադրման մասին:
Նրանցից վերջինը Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմն է: Նա նշել է, որ իր հաղթանակի դեպքում երկիրը կլքի Եվրամիությունը հոկտեմբերին՝ գործարքով կամ առանց գործարքի։
Ավելի վաղ Պահպանողական կուսակցությունը գլխավորելու ցանկություն էին հայտնել առողջապահության և սոցիալական ապահովության հարցերով նախարար Մեթ Հենկոկը, ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, միջազգայն զարգացման հարցերով նախարար Ռորի Ստյուարտը, աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախկին նախարար Էսթեր Մակվին, խորհրդարանական Գրեմ Բրեյդին և Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը։