fbpx
Կառավարություն

Մեգա ծրագրերից էլ ավելի կարևոր են փոքրիկ, բայց «վարակիչ» ծրագրերը․ Ռոբերտ Ղուկասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ներդրումների մասին…

Հայաստանի լեռները, անտառները, ինչպես նաև Սևանա լիճը զարգացման մեծ հնարավորություններ ունեն, որը պետք է օգտագործենք։

Նավթ չունենք, բայց ունենք չքնաղագույն երկիր, որը տալիս է անսահման հնարավորություններ։ Այս հնարավորություններից շատ քիչ ենք օգտվում և այն էլ ոչ միշտ խելամիտ եղանակով։

Վերջերս հանդիպեցի մի մարդու , ով հեղափոխությունից հետո ցանկանում էր վերադառնալ Հայաստան և զբաղվել այս բիզնեսով(նորվեգական էկո տների վաճառք)։Եկել և սկսել է՝ հունվարից արդեն պատրաստ կլինի։ Այսպիսի ծրագրերն անչափ կարևոր են։ Մեր հայրենակիցները պիտի վերադառնան Հայաստան և իրենց հետ բերեն ոչ թե միլիոններ, այլ միլիոնավոր լավ գաղափարներ ու ծրագրեր։

Նմանատիպ գաղափարները կարող են վերակենդանացնել Հայաստանի հեռավոր և աղքատ բնակավայրերը, ինչպես նաև նոր շունչ հաղորդել Սևանա լճի ափամերձ տարածքներին։

Այսպիսի մարդիկ միլիարդավոր դրամների ներդրումներ չեն անում, բայց իրենց կողմից կատարված ներդրումը կարող է շատ ավելի մեծ և դրական ազդեցություն թողնել երկրի տնտեսական զարգացման վրա։
Մեգա ծրագրերից էլ ավելի կարևոր են փոքրիկ, բայց միևնույն ժամանակ բազմապատկվող էֆեկտով և «վարակիչ» փոքր ծրագրերը։

Հ.գ. Այս ծրագրի մանրամասների և նախատեսվող այլ ծրագրերի մասին հերթով կներկայացնեմ»։

https://www.facebook.com/robert.ghukasyan.5/posts/4001004799925714

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ