Հայաստանում մեկ օրում քովիդից 31 մարդ է մահացել

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 402403 դեպք, որոնցից 365662 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27029 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 6743 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 2676 նոր դեպք, ապաքինվել են 3658-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 31 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8145 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1533 է: Մինչ այս կատարվել է 2811771 թեստավորում։

Ամենաթարմ