Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում

Հրապարակող՝

Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում

Ամենադիտվածներ

Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական ու տնտեսական կարևոր քայլ է.

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն օրենսդիրի քննարկմանն է ներկայացրել ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը:
Բացառություն է սահմանված աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկ տարաների համար:

Արգելքը խախտելու համար սահմանվել է պատասխանատվություն՝ առաջին անգամ խախտելու դեպքում նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերի համար տուգանք՝ 100-ից 150 հազար դրամի չափով:
«Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական ու տնտեսական կարևոր քայլ է»,- նշել է Արա Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Անդրադարձ է կատարվել թղթե պարկերի, մեկանգամյա օգտագործման սպասքի, կտորից կամ այլ թույլատրելի հումքից պատրաստված պարկերի կիրարկության արդյունավետությանը, էկոլոգիական խնդիրների լուծմանը միտված քայլերին:

Եզրափակիչ ելույթում նախարարի տեղակալն անդրադարձել է պատգամավորների կողմից բարձրացված հարցերին ու դիտարկումներին:

Ամենաթարմ