Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող։
Կառավարությունն այսօր քննարկելու է Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին որոշման նախագիծը, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու անցկացնելու մասին հարցը, ԷԿՈՍ-Մ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը և այլն։