ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2022 ծրագրով տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներին մասնակցության հայտերի ընդունման գործընթացը:
Հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփման արդյունքում ընտրվել են դասընթացների կազմակերպման և անցկացման համար լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:
Դասընթացներն անցկացվելու են առկա ձևաչափով՝ հետևյալ ուղղություններով․
1. Տեխնոլոգիական ձեռներեցություն
2 Ինժեներություն (տպասալիկների արտադրություն)
3. Կիբեռանվտանգություն
4. Բլոկչեյն (Blockchain)
5. Արհեստական բանականություն
Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը (Երևանում դասընթացի արժեքի 30%-70%-ը, ՀՀ մարզերում և ԱՀ-ում դասընթացի արժեքի 40%-80%-ը):
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում իրականացնել ոլորտի 900 միջին և բարձր մակարդակի մասնագետների ուսուցման և վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների մասնակիցները ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան նաև գործնական պրակտիկա անցնել ԲՏ ոլորտի առաջատար կազմակերպություններում՝ կիրառելով ստացած գիտելիքներն ու հմտությունները:
Դասընթացների մասնակցության պայմաններին ծանոթանալու և հայտերի լրացման համար կարող եք այցելել ծրագրի պաշտոնական կայք՝ https://edu.hti.am/:
Հայտերն ընդունվում են մինչև՝ օգոստոսի 31-ը ներառյալ: