Հունվարի 11-ին, ժամը 15.00-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման արարողությունները:
Տղամարդկանց մրցաշարն ավանդաբար հավաքել է հզոր կազմ: Մրցաշարի 11 մասնակիցներից 10 գրոսմայստերներ են: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռոբերտ Հովհաննիսյանը: Գործող չեմպիոն Արման Փաշիկյանը գործակցով 5-րդն է:
Ներկայացնում ենք մրցաշարի մեկնարկային կազմը։
Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստուհի: Մասնակիցների թվում են 2 կանանց գրոսմայստեր, 2 կանանց միջազգային վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: 1 տարվա դադարից հետո չեմպիոնի կոչման համար կպայքարի Հայաստանի կանանց կրկնակի չեմպիոն Մարիա Կուրսովան, ով մրցաշարում 2-րդ գործակից ունեցող շախմատիստուհին է: Մրցաշարում առաջին դասակարգվածն է Սիրանուշ Ղուկասյանը: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը գործակցով 4-րդն է:
Ներկայացնում ենք մրցաշարի մեկնարկային կազմը։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։