GQ ամսագիրն անցկացրել է իր 3-րդ՝ GQ Super Women մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվել են տարբեր ոլորտներ ներկայացնող 12 իգական սեռի ներկայացուցիչներ։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ մրցանակակիրների ցանկում է նաև հայազգի Աննա Մելիքյանը։ Վերջինս մրցանակաբաշխության դափնեկիր է դարձել «Ռեժիսորական աշխատանք» անվանակարգում։ Մելիքյանը մասնագիտությամբ ռեժիսոր է։
GQ-ի գլխավոր խմբագիր Իգոր Գարանինը նշել է, որ մրցանակաբաշխությունն օգնում է լավ հարաբերություններ հաստատել տարբեր ոլորտների միջև։