Մենք արդեն տեսնում ենք, որ Ամազոնիան վերածվում է սավաննայի. գիտնական

Ամազոնիայի անտառներում հրդեհները միջազգային բողոք են հարուցել հանուն աշխարհում ամենամեծ արեւադարձային անտառի պահպանման: AP-ն վերլուծել է Ամազոնիայի անտառների կատարած դերը համաշխարհային կլիմայի կարգավորման մեջ:

Ինչպես գիտենք Ամազոնիան ասում են,որ  արտադրում է աշխարհի թթվածնի 20 տոկոսը, կլիմայագետները պնդում են, որ այս թիվը ճիշտ չէ, եւ ցանկացած դեպքում թթվածնի մատակարարումը անմիջական վտանգի չի ենթարկվում: Սա պայմանավորված է այն երեւույթով, որ անտառները գրեթե նույնքան թթվածին են կլանում, որքան արտադրում են: Բույսերը թթվածին են արտադրում ֆոտոսինթեզի պրոցեսում, բայց նաեւ այն կլանում են աճի համար, ինչպես կենդանիներն ու մանրէները:

Սա չի նշանակում, որ հրդեհները մոլորակի համար խնդիր չեն: Ամազոնիան ածխածնի՝ ածխաթթու գազի, ջերմոցային գազի չափազանց մեծ կլանողն է, որն առաջանում է հանածո վառելիքի այրումից, ինչպիսին են նավթն ու ածուխը:

Ամազոնիայի արեւադարձային անտառները հաճախ անվանում են «մոլորակի թոքեր», բայց հնարավոր է՝ սա ամենաճշգրիտ համեմատությունը չէ: Սան Պաուլուի համալսարանից կլիմայի հարցերով մասնագետ Կառլոս Նոբրեն ասում է, որ Ամազոնիայի դերակատարման լավագույն բնորոշումն է կլանողը, որը մթնոլորտից հեռացնում է ածխածնի երկօքսիդի որսվող ջերմությունը:

Ներկայումս աշխարհը մթնոլորտ է արտանետում տարեկան մոտ 40 մլրդ տոննա CO2: Ամազոնիան կլանում է տարեկան 2 մլրդ տոննա CO2, ինչով կլիմայի փոփոխության կանխման կարեւոր մաս է դառնում:

Ամազոնիայում հրդեհները ոչ միայն նշանակում են, որ ածխածինը կլանող անտառը վերանում է, այլ նաեւ բուն կրակն ամեն օր արձակում է միլիոնավոր տոննա ածխածին: Նոբրեն ասում է, որ մենք մոտ ենք «բեկումնային պահին», որը խիտ ջունգլին կվերածի արեւադարձային սավաննայի:

Արեւադարձային անտառը սեփական ջուրը կրկնակի օգտագոծում է տարածաշրջանում տեղումների մի մասի արտադրման համար, ուստի անտառազրկումը անձրեւները պակաս հաճախակի է դարձնում՝ երկարացնելով չորային սեզոնը: Նոբրեի գնահատմամբ՝ անտառի 20-ից մինչեւ 25 տոկոսի ոչնչացման դեպքում չորային սեզոնը բավականաչափ երկարատեւ կլինի:

«Ցավոք, մենք արդեն տեսնում ենք, որ Ամազոնիան վերածվում է սավաննայի»,- ասել է նա՝ վկայակոչելով ավելի երկարատեւ դարձող երաշտ սեզոնները։ «Դա արդեն պարզապես տեսություն չէ, այլ արդեն կատարվում է»։

Ներկայիս հրդեհներն Ամազոնիայում հրդեհներ չեն։ Դրանք մարդն է անում՝ «հողը զավթողը», ով անտառը մաքրում է խոշոր եղջերավոր անասուններ պահելու եւ ցանքսի համար։ Ամազոնիայի անտառազրկումը երկար, դանդաղ գործընթաց է։ Մարդիկ մաքրում են հողը՝ կտրելով բուսականությունն անձրեւների սեզոնին, թույլ տալով, որ ծառերը չորանան եւ այրելով դրանք չոր սեզոնին։ Խիտ անտառը գյուղատնտեսական նպատակով մաքրելու համար մի քանի տարի անհրաժեշտ կլինի։

«Երբ ես խոսում եմ 21-րդ դարում անտառը կտրելու մասին, նկատի չունեմ բենզասղոցով անտառ մեկնող ընտանիքը։ Ես նկատի ունեմ մեծ շղթաներով տրակտորները։ Դրանք ծառերն արմատախիլ են անում»,- ասել է հետազոտող Դագ Մորթոնը։

Մորթոնը նշել է, որ հետազոտողները կարող էին մի քանի ամիս առաջ տեսնել ծառակույտեր արբանյակային լուսանկարներից։ «Նրանք հսկա խարույկ են վառում Ամազոնիայի ծառերից, որոնք չորացել են արեւի տակ մի քանի ամսվա ընթացքում»։

«Փոխվել է քաղաքական դիսկուրսը»,- ասել է Նոբրեն։ Նախագահ Ժաիր Բոլսոնարոն կրճատել է անտառների պաշտպանության գործակալությունների լիազորությունները, որոնք, նրա խոսքով, խանգարում են հողերի կառուցապատմանը։

«Հրդեհների թիվն ավելանում է, որովհետեւ մարդիկ կարծում են, թե իրավապահ մարմիններն իրենց չեն պատժի»,- հավելել է Նոբրեն։

Ամենաթարմ