Սպորտ

Ես ու Բեյլը չենք ունեցել խնդիրներ իրար հետ. Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է հարձակվող Գարեթ Բեյլի վերադարձն Արքայական ակումբից Լոնդոնի «Տոտենհեմ»։

Նա հայտնել է, որ իրեն չեն անհանգստացնում խոսակցությունները, որ Բեյլը իր պատճառով է հեռացել ակումբից:

«Խնդիրն ավելի խորն է։ Կարող եմ ասել, որ մենք չենք ունեցել խնդիրներ իրար հետ։ Բոլորը գիտեն, թե ինչ է արել Բեյլը «Ռեալում»։ Նրան մաղթում եմ լավագույնը։ Եթե անցած տարի նա մնաց թիմում, նշանակում է՝ այդպես էր պետք։ Ճիշտ է, որ նա չէր խաղում այնպես, ինչպես պետք է խաղար, բայց դրա պատճառներն այլ են»,-ասել է Զիդանը:

Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ