Real
Յովիչը կարիերան կարող է շարունակել այլ ակումբում
«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հայտնվել է անգլիական երկու ակումբի ուշադրության կենտրոնում։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը» և «Վեսթ Հեմը», սակայն ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Բունդեսլիգայում, կամ Ա Սերիայում։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում որևէ արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։
Ռեալը հետաքրքրված է Ռոմայի կիսապաշտպանով
«Ռեալը» հետաքրքրված է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով։ Նշվում է, որ ակումբը պլանավորում է սպասել, մինչև վերջինս կունենա ազատ գործակալի կարգավիճակ, այնուհետև կիսապաշտպանի գործարքն իրակկանացնել։ «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում բաց թողնել 25-ամյա ֆուտբոլիստին։ Պելեգրինիի պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։ Այս մասին…
Ալեքսանդր-Առնոլդի ծառայություններով հետաքրքրված է Ռեալը
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն: Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», քանի որ ակումբը հասկանում է, որ մոտ ժամանակներս դժվարությամբ կկարողանա ձեռք բերել Տրենտի տրանսֆերը, քանի որ նա վերջերս երկարաձգեց պայմանագիրը «կարմիրների» հետ, իսկ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին: Տրենտի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ Մադրիդի…
Ռեալը ցանկանում է ձեռք բերել Դավիդ Լուիսին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել է ձեռք բերել ՊՍԺ-ի և «Չելսիի» նախկին պաշտպան Դավիդ Լուիսին: Նշվում է, որ տեղափոխությունը չի կայացել ֆուտբոլիստի մերժման պատճառով, իսկ նա օգոստոսին պայմանագիր ստորագրեց «Ֆլամենգոյի» հետ: «Ես կարիերաս շարունակելու մի քանի տարբերակ ունեի, բայց ես սիրում եմ անել այն, ինչ ասում է իմ սիրտը, ուստի որոշեցի…
Բավարիան ուզում է ձեռք բերել Հոլանդին
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Անտոնիո Կասանոն ու Քրիստիան Վիերին Twitch հարթակի ուղիղ եթերում մեկնաբանել են «Ռեալի» տրանսֆերային շշուկները: Նա հայտնել է, որ «Բավարիան» ուզում է ձեռք բերել Հոլանդին։ Կասանո. «Ինձ ասել են, որ, ինչպես նաև, որ «Ռեալն» ուզում է ստանալ Լևանդովսկուն մի քանի մրցաշրջանով: Վիերի. «Այլ աղբյուրներ ինձ ասել են, որ Հոլանդը 100%-ով կտեղափոխվի «Ռեալ»:…
Նա մանկուց երազել է խաղալ Ռեալում․ Պերեսը՝ Կամավինգայի տեղափոխության մասին
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է կիսապաշտպան Էդուարդու Կամավինգայի տեղափոխությունը մադրիդյան ակումբ։ Պերեսը ասել է, որ ուրախ են, որ իրենց թիմում ողջունել երիտասարդ ու հեռանկարային ֆուտբոլիստի։ «Նա մանկուց երազել է խաղալ «Ռեալում»։ Կամավինգան այն ֆուտբոլիստն է, որի համար ակումբները հերթ էին կանգնել։ Նա շատ հասուն ֆուտբոլ է ցուցադրում»,-ասել է նա։ Այս մասին տեղեկանում ենք AS-ից։
Ռեալը ցանկանում է բաց թողնել փորձառու խաղացողներին
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալը» պատրաստվում է բաժանվել մի քանի փորձառու խաղացողներից, որոնց պայմանագրերը կավարտվեն 2022 թվականի ամռանը: Նշվում է, որ ակումբը չի ցանկանում հույսեր կապել հարձակվող Գարեթ Բեյլի, պաշտպան Մարսելոյի և փլեյմեյքեր Իսկոյի վրա: Վերոնշյալ բոլոր խաղացողները կհեռանան թիմից ֆինանսական և սպորտային պատճառներով: Այս պահին անհայտ է Մարկո Ասենսիոյի ճակատագիրը, ով անցած ամառ մի…
Կրիստիանուն շատ մեծ կարծիք ունի իր մասին․ Բուֆֆոն
«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Յուվենտուսում», խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որն այս ամառ հեռացավ թուրինյան ակումբից՝ ՄՅՈՒ տեղափոխվելու համար։ Նա ասել է, որ երկրպագուները ոչ մի բանից այլևս չեն զարմանում։ «Ռոնալդուի վարկանիշը անհավանական մակարդակի է։ Կրիշտիանուն շատ մեծ կարծիք ունի իր մասին, և բոլոր հիմքերն ունի դրա համար։…
Ես ինձ Ռեալում լավ եմ զգում․ Բեյլ
«Ռեալի» և Ուելսի հավաքականի վինգեր Գարեթ բեյլը խոստովանում է, որ այժմ իրեն լավ է զգում Մադրիդում, իսկ «Տոտենհեմում» մեկ տարվա վարձակալությունն իրեն հոգեբանորեն օգնել է։ Ֆուտբոլիստը նշել է, որ ԵՎՐՈ-ի ժամանակ ելույթները ցույց են տվել, որ լոնդոնյան վարձակալությունն իրեն օգնել է: «Հիմա ես նույնկերպ ինձ լավ եմ զգում Մադրիդում: Ցանկացած խաղացող կարող է փաստել, որ…
Պոգբայի համար պայքարում է Յուվենտուսը
«Յուվենտուսը» պատրաստ է մրցակցել «Ռեալի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար պայքարում: Նշվում է, որ արդեն հաջորդ ամռանը ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ, ինչը նշանակում է, որ հունվարին նա կարող է բանակցություններ սկսել ցանկացած շահագրգիռ կողմի հետ: «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է Պոգբային վերադարձնել Թուրին, սակայն ակումբում հասկանում են, որ գործարքն անհավանական դժվար կլինի ավարտին…
Ռոնալդուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների Գրքում
«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների Գրքում՝ որպես աշխարհի լավագույն ռմբարկու հավաքականների մակարդակով։ «Շնորհակալություն Գինեսի ռեկորդների Գրքին։ Միշտ հաճելի է ճանաչվել համաշխարհային ռեկորդակիր։ Եկեք շարունակենք մեր ճանապարհն ու փորձենք ավելի բարձր նշաձող սահմանել»,- գրել է Ռոնալդուն սոց․ցանցի իր էջերում՝ կցելով նաև Գինեսի ռեկորդների Գրքի հավաստագրով իր լուսանկարը։ Նշենք, որ…
Հոլանդը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով: Նշվում է, որ ֆուտբոլիստը ֆուտբոլիստը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակը՝ չնայած Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերմանը: Էրլինգի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Բավարիան», ՊՍԺ-ն: Այս մասին տեղեկանում ենք ESPN-ից։
Գվարդիոլան խոսել է Ռոնալդուի տեղափոխության մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին՝ Հարի Քեյնի և Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տրանսֆերների վերաբերյալ: Նա ասել է, որ նշանակալից բան չի կարող ասել։ «Քեյնը հայտարարեց, որ մնալու է իր ակումբում ՝ «Տոտենհեմում»: Կրիշտիանուն «Յուվենտուսի» խաղացող է, և ավելին չեմ կարող ասել: Կարող եմ միայն նշել, որ տրանսֆերային պատուհանի փակվելուց…















