fbpx
Մասնակիցներ

«Մենք գնում ենք Գեղարդից հաղթանակ ուզելու». «Մենք» դաշինքն Արմավիրում է

«Մենք» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում: Դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց ուղին սկսում են Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտից, որովհետև Արմավիրի մարզում է Էջմիածնի Մայր Աթոռը։

«Հայ Առաքելական եկեղեցին է մեր հայ ժողովրդի պատմության գրի, գրականության, մշակույթի, հայապաշտպանության հենքը։ «Մենք» դաշինքը շատ-շատ կարևորում է Հայ Առաքելական եկեղեցու դերը և գործունեությունը մեր հանրային կյանքում»,- ասաց նա։

Ա.Սարգսյանը նշեց, որ այսօր կհանդիպեն արմավիրցիներին, Էջմիածնում այսօր նաև Սուրբ Գեղարդի օծության և խոնարհման օր է. «Մենք գնում ենք Սուրբ Էջմիածին՝ խոնարհվելու Սուրբ Գեղարդին։ Ասեմ՝ ում մոտ է Գեղարդը, նա հաղթող է։ Մենք գնում ենք նաև Գեղարդից հաղթանակ ուզելու։ Հաղթանակ բոլորիս»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ