Մենք դեմ ենք անկարգություններին․ Իրանի նախագահ

Ամենադիտվածներ

Իրանի իշխանությունները կողմ են, որ մարդիկ բողոքի ցույցեր անեն ընդդեմ բենզինին գների բարձրացման մասին կառավարության վերջին որոշման, բայց դեմ են անկարգություններին: Այս մասին, ինչպես փոխանցում է Press TV-ն, հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը:

«Այս ծրագրի իրականացումից հետո մենք տեսանք, որ որոշ մարդիկ ի նշան բողոքի դուրս եկան փողոցներ: Ես կարծում եմ, որ բնական է, երբ կառավարությունը ծրագիր է իրականացնում, ու դրան ոչ բոլորն են համաձայն: Որոշ մարդիկ կարող են այս ծրագրին դեմ լինել, և նրանք իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունեն»,-ասել է Իրանի նախագահը

Նրա խոսքով՝ բողոքելը մարդկանց իրավունքն է, և նրանք կարող են բողոքել, բայց մենք չպետք է թույլ տրվեն կարգի խախտումներ։

«Անթույլատրելի է ժողովրդի բողոքելու իրավունքի չարաշահումը և բանկերի, ոստիկանական տեղամասերի ու հաստատությունների վրա հարձակումը: Կառավարությունը ոչ մեկին թույլ չի տա քաոս ստեղծել, բայց բոլորը բողոքելու, խոսելու և քննադատելու իրավունք ունեն»,-ասել է նա:

Ռոհանին Իրանի ժողովրդին շնորհակալություն է հայտնել աչալրջության և խռովարարների ու դավադիրների փոքր խմբերին միանալ մերժելու համար, որոնք կողոպտել են պետական գույքը:

Նա նաև ողջունել է հետախուզության նախարարության, ոստիկանության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի Զինված ուժերի ջանքերը՝ ուղղված գլխավոր անձանց հայտնաբերելուն, որոնք կանգնած էին վայրագությունների հետևում:

Անցած հինգշաբթի Իրանի նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ մեկ լիտր սովորական բենզինի գինը բարձրացել է մինչև 15 հազար ռիալ 10 հազարի փոխարեն, իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար սահմանվել է սահմանաչափ՝ ամիսը 60 լիտր։ Լրացուցիչ գնումները կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։ Սա հանգացրել էր երկրում բողոքի ալիքի բարձրացման։

Կառավարության որոշման պատճառները շարադրելիս Ռոհանին ասել է, որ բենզինի գների բարձրացումը կառավարությանը ոչ մի շահույթ չի բերելու, այլ ավելի շուտ ծառայելու է իրանցի ժողովրդի շահերին:

«Նոր միջոցառումը կհանգեցնի բենզինի սպառնման նվազեցման և երկրին կօգնի իր ինքնուրույնությունը պահպանել բենզինի արտադրության մեջ»,-ասել է Հասան Ռոհանին։

 

Ամենաթարմ