fbpx
Քաղաքականություն

Մենք գտնում ենք, որ սա օրենքի ակնհայտ խախտում է

Որոշ շրջանակներ, օգտագործելով նախկինում արված սոցիոլոգիական հարցումները, փորձում են մանիպուլացնել հասարակությանը. ասված է ՄԵՆՔ դաշինքի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է 1in.am-ը.

Վերջին օրերին մամուլում շրջանառվում են հոկտեմբերի 9-ից 29-ը ընկած ժամանակահատվածում 1200 քաղաքացու շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներ: Ուշագրավ է, որ այս արդյունքները հրապարակողները որևէ անգամ չեն նշել այն կարևոր հանգամանքի մասին, որ այդ հարցումներն իրականացվել են դեռևս այն շրջանում, երբ Մենք Դաշինքը (որի Հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 10-ին) և այլ նոր ուժեր դեռևս ձևավորված չեն եղել և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացրել:

Ակնհայտ է, որ այս տվյալները ավելի վաղ փուլում չհրապարակելը, և դրանք ընտրարշավի հենց այս փուլում հրապարակայնացնելը և չհիշատակելը, որ Մենքը և մյուս ուժերը այդ ժամանակ չեն եղել, ոչ այլ ինչ է, քան հակաքարոզչություն, հասարակությանը շփոթության մեջ գցելու անհաջող փորձ, ինչու չէ նաև՝ ակնհայտ օժանդակություն որոշ քաղաքական շրջանակների: Նոր Հայաստանում նման իմիտացիոն երևույթները պետք է տեղ չունենան, և մենք նաև պայքարում ենք, որ բացառենք նման գործելաոճը և իմիտացիոն երևույթները: Մենք գտնում ենք, որ սա օրենքի ակնհայտ խախտում է և հակաքարոզչություն: Միջազգային դիտորդների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և այլ պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս փաստի վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ