Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի համար Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-ի դեմ խաղը եզրափակչի արժեք ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է այնպես խաղանք, ասես եզրափակչում ենք: Դժվարին խաղ է սպասվում մեզ, քանի որ երկրպագուները լավ աջակցելու են «Լիվերպուլ»-ին: Մեր նպատակը խաղի վերահսկողությունը մեր ձեռքում պահելն է»,-ասել է Վալվերդեն:
Մարզիչի խոսքերով՝ սխալ կլինի, եթե թիմը խաղադաշտ դուրս գա` հիշելով առաջին խաղի արդյունքը։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հաղթել է 3:0 հաշվով: