Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Ռուսաստանին և Ճապոնիային կհաջողվի խաղաղության համաձայնագիր կքնել. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին նա ասել է խորհրդարանի նստաշրջանի բացմանը:
«Մեր ժողովուրդները կխորացնեն փոխադարձ վստահությունը և ընկերությունը, կլուծեն տարածքային խնդիրը և խաղաղության համաձայնագիր կկնքեն»,-ասել է նա:
Աբեն վստահություն է հայտնել, որ պայմանագիրը կկնքվի 1956 թվականի Համատեղ հռչակագրի դրույթների հիման վրա, որը ենթադրում է Տոկիոյին Կուրիլների հարավային կղզիների մի մասի փոխանցումը: