fbpx
Սպորտ

Մենք թերագնահատում էինք մեզ․ Սանյա

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Բակարի Սանյան անկեղծացել է ու հիշել «Չելսիի» դեմ խաղերը։

«Կարծում եմ՝ մենք թերագնահատում էինք մեզ։ «Չելսիի» հետ խաղը իմիջի տեսանկյունից այլ էր։

Նրանք շատ հաճախ էին օգտագործում իրենց իմիջը, նրանց կազմում էին խաղում հավաքականների թոփ-խաղացողները, ու մենք նրանց մասին ավելի շատ էինք խոսում, քան նրանք՝ մեր։

Գուցե, մեր մտքում նրանք ավելի լուրջ խաղացողներ էին, քան մենք։ Խաղադաշտում մենք նույն մակարդակի էինք, երբ իրար հետ էինք խաղում։ Բայց երբ խաղում էինք այնպես, ինչպես պիտի խաղա «Արսենալը», ոչ ոք մեզ չէր կարողանում հաղթել։

Հավատում էի, որ ոչ ոք չի կարող մեզ հաղթել։ Առաջ մենք սովորական փոխանցումներով էինք խաղում, առավելագույնը մեկ-երկու հպում։ Բայց կարծում եմ, որ մենք թերագնահատում էինք մեզ, ու դա ամենամեծ սխալն էր կյանքում։

Խաղից խաղ էինք գնում ու շատ էինք հաղթում։ Բայց ակնհայտ է, որ վճռական խաղերում անհաջողության էինք մատնվում։ Թոփ-4 թիմերի դեմ խաղալը բարդ էր»,- ասել է Սանյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ