Քաղաքականություն

Մենք ունեցել ենք արտաքին քաղաքականություն որոշ դեպքերում փայլուն, որոշ դեպքերում խայտառակ վատ. Դավիթ Ֆիդանյան

Ֆեյսբուքի օգտատեր Դավիթ Ֆիդանյանն իր էջում անդրադարձել է վարչապետի հայտարարությանն առ այն, որ իրենք «քաղաքականությունը ոչ թե փոխում են, այլ ստեղծում» և գրառել՝

«Մյուս տարի կլրանա Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը: Երիտասարդ պետություն ունենք, որը իր գոյության ընթացքում թե՛ ներքին կյանքում թե՛ արտաքին քաղաքական հարաբերություններում բազմաթիվ հաջողություններ և ինչու ոչ նաև թերացումներ է գրանցել: Վարչապետը երեկ նշում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում այլ ստեղծվում է: Այսինքն՝ 30 տարվա մեջ արտաքին քաղաքականություն չի՞ եղել: Մենք ունեցել ենք արտաքին քաղաքականություն որոշ դեպքերում փայլուն, որոշ դեպքերում խայտառակ վատ: Եթե նոր է ստեղծվում մեր արտաքին քաղաքականությունը, ապա ինչպե՞ս էինք մենք դիվանագիտական ճակատում ամրագրում այն հաղթանակները որոնք ունեինք ռազմի դաշտում Արցախյան հերոսական գոյամարտի ժամանակ: Եթե նոր է ստեղծվում մեր արտաքին քաղաքականությունը, ապա ինչպե՞ս 1992թ. ԱՄՆ Կոնգրեսում ընդունվեց մեր համար խիստ բարենպաստ 907 բանաձևը, որի համամձայն արգելվում էր Ադրբեջանին օգնության տրամադրումը: Եթե մենք նոր ենք ստեղծում արտաքին քաղաքականություն ապա ինչպես է՞ որ նույն 90-ականներին ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի Հայաստանը համարվում էր Ժողովրդավարության կղզյակ: Այսպիսի եթե-ները բազմաթիվ են, սակայն հարկ է մի բան ֆիքսել՝ 30 տարվա պետության մեջ արտաքին քաղաքականությունը ապրիորի ստեղծվել է հենց իր գոյության սկզբից: Հենց այն պահից երբ մենք Անկախության հռչակագիր ունեցանք, որտեղ շարադրված են շատ հիմունքներ, որոնք վերաբերվում են արտաքին քաղաքականությանը և նաև հենց այն պահից սկսած երբ վերջնական անկախանալուց հետո այլ պետություններ սկսեցին ճանաչել մեր անկախությունը՝ երկուստեք դիվանագիտական հարաբերություններ հաստատվելով:
Այս ամենից զատ պետք է նշել, որ Հայաստանը ցավոք դեռևս շարունակում է արտաքին քաղաքական կուրսը գտնվելով ռուսական ճահճային ուղեծրում: Սրանով իսկ անգամ ֆունկցիոնալ առումով հերքվում է, որ մեր արտաքին քաղաքական ասպեկտում ինչ-որ բան է փոխվել, կամ ինչ որ նոր բան է ստեղծվել»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3001852259864028

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ