fbpx
Աշխարհ

Մենք վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը Ադրբեջանին. Սամանտա Փաուեր

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում ասուլիսի ժամանակ, ներկայացնելով այցի նպատակները, նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Որոնք են լինելու գործուն քայլերը, եթե Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հովանավորությամբ թիրախավորի Հայաստանի սուվերեն տարածքը, լրագրողները Փաուերից հետարքրքրվել են` արդյոք մտադիր են վերանայել Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը, և ինչ քայլեր են արվում միջազգային կառույցների մուտքը ԼՂ ապահովելու համար:

«Աջակցությունը, որ տրամադրվում է Ադրբեջանին, ինչպես մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը նշեց, մենք դիտարկում ենք վերանայել: Այս փոփոխական իրավիճակում պետք է հաշվի առնենք առաջընթացը խաղաղության ուղղությամբ և ինչքանով են հանձնառությունները կատարվում ԼՂ բնակչության նկատմամբ: Մենք կոչ ենք արել անհապաղ ապահովել անարգել մուտք ԼՂ: Անհրաժեշտ է, որ այնտեղ լինեն անկախ աչքեր, ականջներ, որ փաստագրեն իրավիճակը: Կարևոր է որ տեղում լինի ազատ մամուլ: Պետքարտուղարի տեղակալ Քիմի հայտարարության մեջ նշված էր, որ ռազմական ուժի կիրառումը անընդունելի է, նույնը ասել է պետքարտուղար Բլինքենը, բայց այդ ուժը կիրառվել է, և մենք դիտարկում ենք, թե ինչը կարող է լինել դրան պատշաճ արձագանք: Եվ ինչպես Քիմը նշեց, մենք վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը, բայց ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ հայտարարություն ես չեմ ուզում հիմա հնչեցնել: Ամենակարևորը՝ մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի: ես չեմ կարող ասել, թե ինչ գործիքներ կարող է ԱՄՆ կիրառել այս հանգամանքների համատեքստում, մենք ունենք բավականին գործիքներ մեր տրամադրության ներքո, և Վաշինգտոնում շատ բարձր մակարդակում քննարկվում է, թե որոնք կլինեն համարժեք գործողությունները, բայց այս պահին առաջնահերթ է մարդկանց կարիքների ապահովումը: Այս պահին այդ հարցերը քննարկման փուլում են: Վարչապետի հետ քննարկել ենք շոշափելի առաջարկներ և դեռ հասկանանք, որոնց կկարողանանք արձագանքել: Մենք ինտենսիվացնում ենք մեր երկխոսությունը: Իմ այցի հիմնական նպատակն է հնարավորինս շատ տեղեկություն ստանալ»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ