Ողբերգական դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգում, որի հետևանքով կան զոհեր ու տասնյակ տուժածներ։
Կարմիր գույնի ավտոմեքենան կիրակի երեկոյան մխրճվել է սուրբծննդյան շքերթի մեջ։ Միջադեպի հետևանքով մի քանի զոհվել է, առնվազն 28-ն էլ տեղափոխվել են հիվանդանոցներ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ըստ աղբյուրի Ոստիկանությունը բռնել է հետաքննության համար հետաքրքրություն ներկայացնող անձի, բայց չի ասվում՝ մեքենայի վարո՞րդն է այդ անձը, թե՞ այլ մարդ։