Երևանում մեքենան հարվածել ու քանդել է «Կինո Հայրենիքի» սյունը․ կա զոհ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ամենադիտվածներ

Երեկ՝ կեսգիշերից հետո, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում։

Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարվածել ու քանդել է ստորգետնյա բետոնե պատնեշները, որից հետո կրկին առաջ է ընթացել ու արդեն հարվածել «Կինո Հայրենիքի» տուֆե սյուներից մեկը, որը նույնպես քանդվել է։

«Կինո Հայրենիքի» աշխատակիցների ուժերով մեքենայի 27-ամյա վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։ Նա եղել է ծայրահեղ ծանր վիճակում ու հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

https://www.facebook.com/CHIPIL89/posts/3974139395959301?__cft__%5B0%5D=AZVgb9iCu93mZJTdBPilKI52zoobSEGkswE4lhntx-qX6c99BtNwcS9CGOPgphgUS1xTsPg8adlJEP8KjvPOTq1v6db5fnSG5-2-xl6UUG9OIRCl4a32vCKktlwaaRzRgZo&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ