Երեկ՝ փետրվարի 16-ին, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 17:30-ի սահմաններում։
Ըստ աղբյուրի՝ մեքենայի 41-ամյա վարորդ Էդգար Թորոսյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։