fbpx
Հասարակություն

Մեքենան ընկել է ձորը․ կա տուժած

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 09։54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ջամշլու գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Ford Galaxy» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․ ) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր՝ Գ․ Դ․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել է Ծաղկահովիտ գյուղի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ փրկարարներն ուղղել են կողաշրջված ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ