Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, առավոտյան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մեքենան ընկել է աղստև գետը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ժամը 07:30-ի սահմաններում «ԳԱԶ-31029» ավտոմեքենան ճանապարհի 135-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել գետում։
Ըստ աղբյուրի՝ մեքենայի վարորդ 21-ամյա Անուշավան Գևորգյանը մահացել է։
Կատարվում է քննություն։