Կոտայքի մարզում այսօր` ժամը 01։30-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ «Ծիրանի» ռեստորանի մոտ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքոմ իրենց ձայնին։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
ՃՈ ծառայողները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը:
Ոստիկանները նշված վայրում՝ Opel մակնիշի 35 ZT 157 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում, հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հակոբ Գալստյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։