Մեքսիկայում ստեղծել են ամենամեծ փափուկ արջուկը, որը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Այս մասին տեղեկացնում է Mexico Desconocido-ը։Արջուկին անվանել են Շոնիտա, այն կշռում է 4 տոննա և շուրջ 25 մետր երկարություն ունի։
Նրա ստեղծման շուրջ աշխատել է Մեխիկո նահանգի 60 արհեստավոր։Խաղալիքի արտադրության համար 620 մետր կտոր է օգտագործվել։
Նշվում է, որ խաղալիքի արժեքը 500 հազար պեսո է։