Մեքսիկայում ինքնաթիռ է ընկել. կան զոհեր

Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում տեղի է ունեցել ավիավթար: Վթարվել է Bombardier Challenger 601 ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր անձինք՝ 10 ուղևորներն ու անձնակազմի 3 անդամները։ Այս մասին հայտնում է նահանգի հասարակական անվտանգության հարցերով նախարարությունը։

Վթար տեղի է ունեցել Օկամպո քաղաքի դժվարամատչելի լեռնային շրջանում։ Պատճառը դեռ հայտնի չէ:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է հանդիսացել ամպրոպը, օդաչուն փորձել է արտակարգ վայրէջք կատարել։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։

 

Ամենաթարմ