Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիայի Սեն-Գալեն քաղաք, որտեղ մեր թիմը կնախապատրաստվի հոկտեմբերի 12-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը:
Թիմը հանգրվանել է «Օբերվեյդ» հյուրանոցում: Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30-ին), Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝ մեր ընտրանու նախախաղային մարզումը:
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
https://www.youtube.com/watch?v=dcffKhPA1Z4&feature=youtu.be&fbclid=IwAR0Z-Xu6Xrf3rGDLFLTGkPKts0LsFBXgwggY5_UlzR4L9uS0tCf1eiBKEDY
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։