Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմում տիրող իրավիճակի մասին։
«Մենք ունենք հոգեբան, որը հետևում է խաղացողներին ու միշտ կապի մեջ է նրանց հետ: Նրանք մշտապես շփվում են միմյանց հետ՝ այս դժվարին ժամանակաշրջանում:
Մենք տեղեկություն ենք ստանում ֆուտբոլիստների վիճակի մասին, իսկ մեր հերթին նրանց տեղեկություն ու տեսանյութեր ենք ուղարկում, որպեսզի նրանք միշտ զբաղված լինեն:
Մենք մի քանի իսկապես շատ լավ զրույցներ ենք ունեցել: Ինձ համար օգտակար էր ֆուտբոլիստներին ավելի լավ ճանաչելը:
Փորձում ենք բարելավել մեր հարաբերությունները, շփումներ ու փոխըմբռնում հաստատել»,- Արտետայի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը: