Մեր զինակցի՝ կոմայի մեջ հայտնվելը պետք է պատասխան ստանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 17- ին Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքին։
Պաշտպանության նախարարը նշեց, որ նախաքննության այս փուլում Պաշտպանության նախարարության կողմից որևէ գնահատական տալը սխալ կլինի։
- ՔԿ-ն պարզում է Վայոց ձորի մարզպետի մասնակցությունը տեղի ունեցած ծեծկռտուքին
- Վայոց ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է
«Մենք հետևողական ենք լինելու, որ դեպքի հանգամանքները մինչև վերջ պարզվեն։ Նախաքննության, դատաքննության փուլերում արդարությունը և ազնվությունը պետք է ապահովված լինի, նա մեր գործընկերն է, և մեր զինակցի կոմայի մեջ հայտնվելը ոչ մարտական պայմաններում պետք է պատասխան ստանա»,–ընդգծեց Դավիթ Տոնոյանը։