Մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ․ Խանումյան

Հրապարակող՝

Մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ․ Խանումյան

Արցախի քաղաքական գործիչ, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ինչպես գիտեք, այսօր թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր: Երեկոյան հավաքվեցինք ռուսական բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Կարճ ժամանակում բավականաչափ մարդ էր հավաքվել՝ անկախ քաղաքական պատկանելիությունից:

Այնտեղ էին, օրինակ, ԱԺ ընտրություններին Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության ղեկավարը և նույն խմբակցության պատգամավոր, որոնք նույնպես կիսում էին մեր մտահոգությունները: Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի): Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ:

Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային: Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար»:

https://www.facebook.com/hayk.khanumyan/posts/10223490272075257?__cft__%5B0%5D=AZVwUZdi3p0-3O9Z-D4A9l2vhSLMyrDMKLHS_rP-uEQF9h_3ON2uucRDFNoUUTXZsrIMRqJ4y1gJ_3FNvi_b7dMHrQrexW7FU4NliuM2k2csckfvW7EPHtp-l5gnzxc6Jaw&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ