Mercedes-Benz-ը գաղտնազերծելու է նոր սերնդի կոմպակտ մեքենան 2023 թվականին։ Այս մասին Automotive News-ի հետ զրույցում հաստատել է գերմանական բրենդի ղեկավար Օլա Կալենիուսը։ Կոմպակտ գծի զարգացման համար ներդրումները չեն դադարի, ասել է նա, բայց ավտոարտադրողը կենտրոնանալու է միայն ամենահաջող մեքենաների վրա։ Մուտքի մակարդակի մեքենաների տեսականու վերանայման արդյունքում դրանց թիվը ներկայիս յոթից կնվազի չորսի։
Mercedes-Benz-ը նոր կոմպակտ մոդելներ կներկայացնի 2023 թվականին
By
Posted on