fbpx
Աշխարհ

Մերձավոր Արևելքը կաթսա է, որը կարող է պայթել ցանկացած պահի. Բորելը դեէսկալացիայի կոչ է արել

Եվրամիությունը կոչ է անում Մերձավոր Արևելքում թուլացնել լարվածությունը Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի հարվածներից հետո:Այս մասին փետրվարի 3-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Եվրամիությունը Մերձավոր Արևելքում իրավիճակը գնահատել է կրիտիկական և մտավախություն ունի, որ այն դուրս կգա վերահսկողությունից:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Ժոզեպ Բորելը դեէսկալացիայի կոչ է արել։

«Մենք միշտ կրկնում ենք, որ Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը կարող է պայթել ցանկացած պահի։ Մենք բոլորին կոչ ենք անում դեէսկալացիայի ենթարկվել, մենք կրիտիկական իրավիճակ ենք ապրում»,- ասել է նա:

ԵՄ-ում նախագահող Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն էլ նշել է, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլորը խուսափեն հակամարտության ընդլայնումից։

Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, հաղորդվել էր, որ անհայտ ինքնաթիռները հարձակվել են Դեյր էզ-Զորում գտնվող մի քանի թիրախների վրա։ Հարձակումների հետևանքով, ըստ Al Hadath հեռուստաալիքի, առնվազն 18 մարդ էր զոհվել։ Նշվել էր, որ մարտական ինքնաթիռները հարվածներ են հասցրել իրանամետ 11 կազմավորումների դիրքերին։

Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել էր Իրաքում և Սիրիայում թիրախների վրա հարձակումները։ Հստակեցվել է, որ ԱՄՆ Զինված ուժերը մեծ թվով ինքնաթիռների միջոցով խոցել են ավելի քան 85 թիրախ, այդ թվում՝ հեռահար ռմբակոծիչների կիրառմամբ, որոնք ուղարկվել են ԱՄՆ-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ