Գերմանիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները ու այս պահին ընթանում է ձայների վերջնահաշվարկը։
Բայց կան արդեն նախնական արդյունքներ, ըստ որոնց՝ անակնկալ հաղթանակ է տոնում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ), որը Անգելա Մերկելի ներկայացրած կուսակցությունից՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (ՔԴՄ), աննշան կերպով առաջ է անցել։
Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Այսպիսով, նախնական հաշվարկով՝ ՍԴԿ-ն հավաքել է ընտրողների 25,7 տոկոսի ձայները (206 տեղ Բունդեսթագում), իսկ ՔԴՄ-ն՝ 24,1 տոկոսի ձայները (196 տեղ)։
Նշենք, որ Մերկելի ՔԴՄ-ն իշխանության է Գերմանիայում 2005 թվականից։