Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներողություն է խնդրել բոլոր քաղաքացիներից և չեղարկել երկու օր առաջ ընդունված սահմանափակումները Զատկի տոնին:
Մերկելը խոստովանել է, որ տվյալ որոշումը սխալ էր, այդ պատճառով նա որոշել է չեղարկել այն: Մերկելը հավելել է, որ իրեն հայտնի է, որ Զատկի տոները երկարաձգելու որոշումը հավելյալ անվստահություն էր առաջացրել բնակչության մոտ:
Այս մասին տեղեկանում ենք DW-ից:

