Մերոնք լավ խաղացին, իսկ 11 մետրանոցները վիճակախաղի պես բան է․ Վարդան Մինասյանի մամլո ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Երեկ՝ օգոստոսի 29-ին, կայացավ «Դյուդելանժ» – «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը, որից հետո մամլո ասուլիսով է հանդես եկել հայկական ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Հիշեցնենք, որ գերլարված պայքարում մեր թիմը ցավալի պարտություն կրեց։ Հանդիպման ելքը որոշվեց միայն 11 մետրանոցների միջոցով, քանի որ խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 2-1 հաշվով, որն ապահովում էր 2 խաղերի հանրագումարի հավասարությունը (3-3)։ Իսկ 11 մետրանոցներում «Արարատ-Արմենիան» 5-4 հաշվով պարտություն կրեց ու դուրս մնաց Եվրոպա Լիգայի հետագա պայքարից։

Մինասյանն իր խոսքը սկսելուց առաջ շնորհավորել է «Դյուդելանժին» ու անդրադարձել խաղի ընթացքին։ Նա նշել է, որ բացասական բան չի կարող ասել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների վերաբերյալ, քանի որ մեր նրանք լավ են խաղացել։ Իսկ 11 մետրանոցները Մինասյանը համեմատել է վիճակախաղի հետ ու կարծիք հայտնել, որ միգուցե «Դյուդելանժն» ավելի բախտավոր գտնվեց այդտեղ։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Ամենաթարմ