Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կուրասաոյի դեմ ընկերական խաղում (7:0):
Արգենտինացի հարձակվողը դարձավ պատմության մեջ երրորդ խաղացողը, ով առնվազն 100 գոլ է խփել ազգային հավաքականի կազմում։ Ընդհանուր առմամբ նա ունի 102 գոլ։
Ռեկորդակիրը Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 122 գոլով, որին հաջորդում է Ալի Դային (Իրան, 109)։