Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամ Նոու» մարզադաշտում կընդունի «Բետիս»-ին:
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն տնային հանդիպման համար հայտավորել է 18 ֆուտբոլիստ: Հատկանշական է, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին կրկին չկա հայտացուցակում, քանի որ դեռևս լիակատար չի ապաքինվել վնասվածքից:
«Բարսելոնա»-«Բետիս» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին: