fbpx
Սպորտ

Մեսսին ճանաչվել է Արգենտինայի տարվա լավագույն մարզիկ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Արգենտինայի տարվա լավագույն մարզիկ։

Հաղթողը որոշվում է մարզական լրագրողների քվեարկությամբ։ Սա Մեսսիի տարվա 4-րդ մարզիկի մրցանակն է Արգենտինայում։ Նա նաև ճանաչվել է 2023 թվականի երկրի լավագույն ֆուտբոլիստ՝ սա նրա 16-րդ մրցանակն է կարիերայում։

Այս տարի արգենտինացի հարձակվողը ՊՍԺ-ի հետ դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն, իսկ ամռանը տեղափոխվել «Ինտեր Մայամի» (MLS), որի հետ նվաճեց լիգայի գավաթը։ Ամերիկյան ակումբում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

36-ամյա Մեսսին 2023 թվականին 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ