Այսօր՝ հուլիսի 1-ին, ավարտվեց «Բարսելոնայի» ու Լիոնել Մեսսիի միջև եղած պայմանագրի ժամկետը, որի արդյունքում արգենտինացին ձեռք բերեց ազատ գործակալի կարգավիճակ։
Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, քանի որ մի կողմից ոչ խոսք չկա, որ Մեսսին կհեռանա կատալոնական ակումբից, մյուս կողմից էլ ոչ մի խոսք չկա, որ Մեսսին կերկարաձգի պայմանագրի «Բարսայի» հետ։ Չնայած, վերջինի մասով խոսակցություններ եղել են ու դրա մասին հայտարարել է ակումբի նախագահ Ժոան Լապորտան։
Նշենք, որ Մեսսին իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»։ Նա կատալոնական ակումբում է հանդես գալիս 2003 թվականից։