fbpx
Սպորտ

Մեսսին հրաժարվել է լուսանկարվել Լապորտայի հետ՝ Ոսկե Գնդակի մրցանակաբաշխության ժամանակ

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին հրաժարվել է լուսանկարվել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ՝ հոկտեմբերի 30-ին Փարիզում տեղի ունեցած արարողության ժամանակ, հայտնում է Cope-ը։

Ըստ աղբյուրի՝ Լապորտան պատրաստվել է լուսանկարվել արգենտինացու և կանանց «Ոսկե գնդակի» դափնեկիր, կատալոնացիների կազմում հանդես եկող իսպանուհի Այտանա Բոնմատիի հետ, սակայն Մեսսին «կտրականապես հրաժարվել է» լուսանկարվելուց։

Լապորտայի և Մեսսիի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ 36-ամյա հարձակվողը հեռացել է թիմից 2021 թվականի ամռանը։ Լապորտան նախընտրական արշավի ժամանակ վստահեցրել է, որ արգենտինացին մնալու է ակումբում, սակայն չի կատարել իր խոստումները։

Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2005-2021 թվականներին։ Այդ ընթացքում արգենտինացին կապտանռնագույնների կազմում անցկացրել է 778 հանդիպում, որոնցում խփել է 672 գոլ և կատարել 303 գոլային փոխանցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ