Հնարավոր է, որ «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին զրկվի Մեծ Բրիտանիայի տարածք մուտք գործելու հնարավորությունից: Այս մաիսն հայտնում է The Sun-ը:
Բանն այն է, «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը հարկերից խուսափելու պատճառով 21-ամսյա պայմանական ազատազրկման է դատապարտված:
Արգենտինացի ֆուտբոլիստը այժմ Իսպանիայի քաղաքացիություն ունի, որը նրան հնարավորություն է տալիս առանց խոչընդոտի մուտք գործել Մեծ Բրիտանիա:
Սակայն, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրոպական միության կազմից, Մեսսին լուրջ փաստի առաջ կկանգնի: Ըստ երևույթին ֆուտբոլիստը կզրկվի Բրիտանիայի մուտքի արտոնագրից պայմանական ազատազրկման պատճառով։