fbpx
ՏՏ

Meta AI-ի օգնականն կխոսի հայտնիների ձայնով

Շուտով Meta AI-ի արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող օգնականը կխոսի հայտնիների ձայնով։ Meta Platforms-ը, որին պատկանում է Facebook-ը, ծրագրում է այս շաբաթ հայտարարել դերասանների հետ գործարքներ կնքելու մասին, այդ թվում՝ Ջուդի Դենչի, Քրիստեն Բելի և Ջոն Սինայի, որոնց ձայնով կխոսի ԱԲ օգնականը, հայտնում է Reuters-ի աղբյուրը:

Հայտնի մարդկանց ցուցակում, որոնց ձայները կարող են ընտրվել Meta AI-ի համար, կներառվեն նաև դերասանուհի և երգչուհի Awkwafina-ին և դերասան Քիգան Մայքլ Կիին (Keegan-Michael Key), հայտնել է գործակալության աղբյուրը: Նրա խոսքով՝ ԱԲ չատբոտի նոր հնարավորությունների ներկայացումը տեղի կունենա Connect ամենամյա համաժողովում, որը մեկնարկում է չորեքշաբթի։

Ակնկալվում է, որ Meta-ն այս միջոցառմանը կներկայացնի նաև իր ընդլայնված իրականության սարքերի առաջին տարբերակը և կխոսի այլ սարքերի հետ կապված ծրագրերի մասին, ներառյալ Ray-Ban Meta խելացի ակնոցը, որոնք առաջին սարքերն էին, որ անցած տարի ստացան Meta AI-ի աուդիո տարբերակի աջակցություն:

Meta հավելվածների ընտանիքում, որը ներառում է Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, հայտնի մարդկանց ձայնի ընտրությունը Meta AI-ի համար այս շաբաթ հասանելի կլինի ԱՄՆ-ում և անգլախոս այլ շուկաներում:

Meta AI չատբոտը ներկայումս ունի տեքստային զրույցների աջակցություն և կարող է պատկերներ ստեղծել օգտատիրոջ խնդրանքով: Անցյալ տարի ընկերությունը գործարկեց չատբոտի տեքստային տարբերակները կերպարներով, որոնք ոգեշնչված էին հայտնի մարդկանցից, ինչպիսիք են Փերիս Հիլթոնը և Սնուփ Դոգը, բայց այդ տարբերակը կարծես թե չի գրավել օգտատերերին: Այնուհետև Meta-ն սկսեց օգտագործել AI Studio կոչվող արտադրանքը, որն իր հարթակներում բովանդակություն ստեղծողներին թույլ է տալիս ստեղծել իրենց նման չատբոտի կերպարներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ