ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի Սարի թաղում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրված մետաղական խաչն ապամոնտաժվել է:
«2020 թվականի սեպտեմբերի 13-ին սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի Սարի թաղում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրվել է մետաղական խաչ՝ զոդման միջոցով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության մասնագետների համատեղ իրականացված աշխատանքների և ցուցումների արդյունքում քաղաքացու կողմից ինքնակամ կատարվել է զոդված մետաղական խաչի ապամոնտաժման աշխատանքներ և վերականգնվել է գազատար խողովակի նախկին տեսքը»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/utfsib/photos/a.304325526876236/663518504290268/?type=3&theater