Մետրոպոլիտեն թանգարանը բացում է իր դռները այցելուների առաջ

Նյու Յորքի հռչակավոր Մետրոպոլիտեն թանգարանը բացել է իր դռները այցելուների առաջ․ օգոստոսի 27-ից մասնակիորեն, իսկ օգոստոսի 29-ից բոլորի համար։

Այս մասին տեղեկանում ենք թանգարանի տարածած հայտարարությունից։

Նշվում է, որ սամանվել են համաճարակից բխող սանիտարական նորմեր, որոնք պետք պահպանվեն։ Այցելուները պարտավոր են կրել դիմակ ու պահել միմյանցից սոցիալական հեռավորություն։

Աղբյուրից տեղեկանում ենք, որ կարող է զբաղեցված լինել թանգարանի տարողունակության առավելագույնը 25 տոկոսը։

Նշվում է նաև, որ բոլոր այցելուները ջերմաչափվելու են մուտքի մոտ։ Հանդերձարանները լինելու փակ, իսկ սննդի կետերում լինելու են միայն ըմպելիքներ։

Ամենաթարմ