Մեծ Բրիտանիան անհապաղ կասեցրել է Իսրայել զենքի արտահանման 350 արտոնագրերից 30-ը, քանի որ վտանգ կա, որ նման սարքավորումները կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ կատարելու համար, ըստ Reuters-ի՝ դրա մասին երկուշաբթի հայտարարել է արտգործնախարար Դեյվիդ Լամմին։
Հուլիսին լեյբորիստների ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո Լամմին հայտարարել է, որ կթարմացնի Մեծ Բրիտանիայի դաշնակից Իսրայելին զենքի վաճառքի վերանայումը՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են միջազգային իրավունքին:
«Համայնքների պալատին ափսոսանքով հայտնում եմ, որ այսօր ստացած գնահատականն ինձ թույլ չի տալիս հանգելու որևէ այլ եզրակացության, քան որ Իսրայել արտահանվող բրիտանական զենքի որոշ տեսակների առնչությամբ ակնհայտ վտանգ կա, քանի որ դրանք կարող են նպաստել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներին»,- նշել է Լամմին: