Մեծ Բրիտանիան մինչև 10 մլն ֆունտ (12,28 մլն դոլար) կհատկացնի «Ուկրաինական երկաթուղիների» վերանորոգման համար՝ երկրից հացահատիկի արտահանումը դյուրացնելու նպատակով։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Մեծ Բրիտանիան բանակցություններ է վարում Ուկրաինայի կառավարության հետ այն բանի շուրջ, թե ինչպես «առավելագույն չափով մեծացնել երկաթուղիների թողունակությունը և ապահովել ինչպես գնացքների երթևեկությունը, այնպես էլ հացահատիկի արտահանումը»,- ասելէ Ջոնսոնը:

