Ինձ համար մեծ պատիվ է Անի մայրաքաղաքին հանդիման գտնվող Նորշեն գյուղի միակ բնակիչ Վահանդուխտ Մելքոնյանին պարգևատրել վարչապետի շնորհակալագրով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաև տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք՝ Խարկով գյուղի միակ բնակիչ Վահանդուխտ Մելքոնյանը «Ազատություն» TV-ի «Կյանքը Թուրքիայի սահմանին» հաղորդաշարի առաջին թողարկման հերոսուհին էր։