Մինչ բոլորը մտածում են, թե որտեղ դիտել Հարրին և Մեգանը վավերագրական սերիալի առաջին մասը, թագավորական ընտանիքն արդեն արձագանքել է ժապավենի առաջին սերիաներին։
Բուքինգհեմյան պալատի աղբյուրը հերքել է Հարրիի և Մեգանի պնդումները, թե թագավորական ընտանիքի անդամները հրաժարվել են համագործակցել նրանց հետ: Հիշեցնենք, որ առաջին դրվագը սկսվել է հետեւյալ խոսքերով. «Թագավորական ընտանիքի անդամները հրաժարվել են մեկնաբանել այս սերիալի բովանդակությունը»:
Սակայն սերիաների թողարկումից հետո թագավորական ընտանիքի մտերիմները պնդել են, որ մեկնաբանությունների մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Աղբյուրը նաև հավելել է, որ այս պահին Չարլզ III-ը կամ արքայազն Ուիլյամը սերիալի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տա։