Մեքսիկայում փրկել են 150 ներգաղթյալի

Մեքսիկայի ոստիկանությունը բեռնատարից փրկել է 150 ներգաղթյալի: Նրանք մի քանի օր առաց ջուր և ուտելիք էին մնացել։ Այս մասին հայտնում է Excelsior հարթակը:

Հաղորդվում է, որ բեռնատարը, որն, իբրև թե, բանջարեղեն էր տեղափոխում, կանգնեցվել է Վերակրուս նահանգում՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:

Ստուգումների ժամանակ ոստիկանները մեքենայից օգնության կանչեր է լսել:

Ոստիկաններն այնտեղ Գվատեմալայի 73, Հոնդուրասի 45, Էլ Սալվադորի 26 և Էկվադորի 6 քաղաքացու են հայտնաբերել, որոնք հայտարարել են, որ մի քանի օր առանց ուտելիքի են մնացել:

Բեռնատարի վարորդն ու նրա հանցակիցը ձերբակալվել են:

Ամենաթարմ